ՆԱՏՕ-ն եվրոպական անդամ պետություններին հորդորել է հնգապատկել ցամաքային ՀՕՊ կարողությունները՝ գրում է Bloomberg-ը։ Լրատվամիջոցը նշում է, որ նման կերպ դաշինքը ձգտում է «լրացնել ռուսական ագրեսիայի սպառնալիքին ի պատասխան առանցքային բացը»։ Զինված ուժերի կուտակման հարցը կքննարկվի հինգշաբթի օրը՝ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ պետությունների պաշտպանության նախարարների Բրյուսելում անցկացվելիք հանդիպման ժամանակ։               
 

Թուրքիայից ոչ հեռու Կոլումբո ստորջրյա հրաբխի ժայթքման հավանականությունը տարածաշրջանում շարունակվող սեյսմիկ ակտիվության պարագայում աճում է (տեսանյութ)

Թուրքիայից ոչ հեռու Կոլումբո ստորջրյա հրաբխի ժայթքման հավանականությունը տարածաշրջանում շարունակվող սեյսմիկ ակտիվության պարագայում աճում է (տեսանյութ)
25.05.2025 | 10:00

Հետևանքները կարող են աղետալի լինել…

2025 մայիսի 21-ին Թուրքիան կրկին ցնցվել է: Տեղի ունեցած երկրաշարժի ցնցումները զգացվել են նաև Ստամբուլում: Քաղաքի արևմուտքում ստորգետնյա մի քանի ցնցումներ են գրանցվել Մոսկվայի ժամանակով 23:36- ին: Սմարթֆոնների օգտատերերը ծանուցումներ են ստացել երկրաշարժից անմիջապես հետո։

Թուրքիայի տարերային աղետների և արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման կառավարական վարչության (AFAD) սեյսմոլոգների տվյալների համաձայն, երկրաշարժի էներգետիկ բնութագրի ցուցանիշը՝ մագնիտուդը, ըստ Ռիխտերի սանդղակի, գնահատվել է 4 (չշփոթել բալի հետ), այսինքն՝ այն բավական ուժեղ երկրաշարժ է եղել: Էպիկենտրոնը գտնվել է Մարմարա ծովում, Ստամբուլի Բյույուկչեկմեջե շրջանի դիմաց, օջախը գտնվել է 8 կմ խորության վրա։

Կարող է թվալ, թե տեղի ունեցածը սովորական մի բան է, աշխարհի տարբեր վայրերում ամեն օր էլ երկրաշարժեր են տեղի ունենում, և դրանք կարևորվում են միայն այն դեպքում, երբ մագնիտուդը 5 է կամ ավելի: 5 մագնիտուդի դեպքում երկրաշարժը համարվում է ոչ թե բավական ուժեղ է, այլ ուժեղ (կահույքը տեղաշարժվում է, նկարներն ընկնում են պատերից, գրքերը՝ դարակներից, սպասքը կոտրվում է, մարդիկ սարսափած դուրս են փախչում տներից, գրասենյակներից…) կամ խիստ ուժեղ (կահույքը շուռ է գալիս, ջրավազաններում նկատվում է ալեկոծություն, վնասվում են քարե կառույցները):

Իսկ ինչու պետք է ուշադրություն դարձնել Ստամբուլից ոչ հեռու էպիկենտրոնով այս երկրաշարժին: Այս առումով նախ հիշենք, որ ճիշտնույնվայրում՝ Ստամբուլի ափերի մոտ, Մարմարա ծովում 6,2 մագնիտուդով երկրաշարժէտեղիունեցել մայիսի 21-ի երկրաշարժից մոտ մեկ ամիս առաջ, ապրիլի 23- ին:

Ըստ թուրքական «Anadolu» լրատվական գործակալության տվյալների, ապրիլի 23- ի երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Մարմարածովում, հատկից մոտ 7 կմ խորության վրա: Քիչ անց, ժամը 12:51- ին և 13: 02- ին գրանցվել են ևս երկու ցնցում (4,4 և 4,9 մագնիտուդով), երկուսն էլ տեղի են ունեցել Ստամբուլի ծայրամասում, Բյույուքչեքմեջե շրջանում: Վերջին տվյալների համաձայն, Ապրիլի 23-ի երկրաշարժի հետևանքով տուժել է 236 մարդ, վնասվել է ավելի քան 4000 շենք:

Եվս մեկ երկրաշարժ՝ 4,3, մագնիտուդով, տեղի է ունեցել ապրիլի 25- ին, էպիկենտրոնը դարձյալ Մարմարածովում, Բյույուկչեքմեջեշրջանիդիմաց: Քաղաքի արևմուտքում մի քանի ուժեղ ցնցումներ են զգացվել: Ըստ AFAD- ի սեյսմոլոգների տվյալների, երկրաշարժի օջախը եղել 7 կմ խորության վրա: Քանդիլիի դիտարանն, իր հերթին, երկաշարժի մագնիտուդը գնահատել է 4,6:

Երկրորդը, որին պետք է ուշադրություն դարձնել, այն է, որ մայիսի 21-ին տեղի ունեցածը թեև ուժեղ կամ խիստ ուժեղ երկրաշարժ չէ, սակայն այն ապրիլի 23- ի երկրաշարժի հետցնցումը չէ, այլ առանձին երկրաշարժ, ինչը վկայումէտվյալտարածքումչնահանջողուշարունակվողսեյսմիկակտիվությանմասին:

Երրորդը, որը թերևս առավել ուշագրավ է, հաջորդ օրը՝ մայիսի 22-ին, հունական Կրետե կղզու մոտ վաղ առավոտյան տեղի ունեցած երկրաշարժն է, որը ցնցել է նաև թուրքական հայտնի հանգստավայրերը: Կրետեի մոտ տեղի ունեցած երկրաշարժի ցնցումները հասել են Թուրքիայի Մուղլա, Իզմիր և Անթալիա նահանգներ: Վեց, իսկ Եվրոպական- միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի (EMSC) տվյալների համաձայն, 6,2 մագնիտուդով երկրաշարժը ցնցել է Միջերկրական ծովի ջրային տարածքը հունական Կրետե կղզու մոտակայքում:

Ըստ AFAD- ի տվյալների, երկրաշարժը գրանցվել է Մոսկվայի ժամանակով 06:19-ին, օջախը գտնվել է 17,7 կմ խորության վրա, Կրետեի ափից մոտ 40 կմ հեռավորության վրա։ Ստորգետնյա տատանումները հասել են Թուրքիայի առափնյա նահանգներ, որոնք սահմանակից են էպիկենտրոնին։ Ցնցումները հատկապես ուժեղ են զգացել Մուղլա, Իզմիր և Անթալիա շրջանների բնակիչները։ Եվրոպական- միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով ՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Հերակլիոն քաղաքից 74 կմ դեպի հյուսիս, որտեղ բնակվում է շուրջ 140 հազար մարդ: Երկրաշարժի օջախը գտնվել է 15 կմ խորության վրա:

Հենց այստեղ է, որ պետք է ուշադրություն դարձնել հետևյալ չափազանց կարևոր փաստի վրա. մայիսի 22-ի երկրաշարժը տեղի է ունեցել Կրետե կղզու ափից մոտ 40 կմ հեռավորության վրա, հունական Հերակլիոն քաղաքից 74 կմ դեպի հյուսիս: Կրետեի մոտ, Միջերկրական ծովի ավազանում է գտնվում Սանտորինի հրաբխային ծագմամբ կղզին: Սանտորինին գտնվում է Բալկանյան, Փոքր Ասիա թերակղզիների ու Կրետե կղզու միջև գտնվող կիսափակ Էգեյան ծովում:

Թե ինչ Թուրքիայի համար ինչ աղետալի հետևանքներ կարող է ունենալ Էգեյան ծովում գտնվող հունական Սանտորինի (հայտնի է նաև «Սանտորին», «Թիրա» անվանումներով) կղզու մոտ և կղզում, ինչպես նաև Թուրքիայի ափերից 140 կմ հեռավորության վրա գտնվող Կոլումբո ստորջրյա հրաբխի շրջանում սեյսմիկ ակտիվության աճը, չկրկնենք, գրել ենք դեռ «Մեր հարևան և ոխերիմ «բարեկամ» Թուրքիային սպառնում են ավերիչ, ամայացնող երկրաշարժեր ու նույնիսկ ցունամի. 2 (տեսանյութ)» վերտառությամբ հոդվածում:

Արթուր Հովհաննիսյան

Տեսանյութն՝ այստեղ

Դիտվել է՝ 5064

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ